![]() |
|
![]() |
Սկիզբ | |||||
«Ծառայել Քրիստոնեայ Հայաստանին» կայքը եւ «Ընդհանրական» Հրատարակչատունը
հրատարակել են
Սբ. Եօզէմարիա Էսքրիվայի
« ՃԱՆԱՊԱՐՀ »
գիրքը
ԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Ճանապարհ». այս տիտղոսն է կրում Սբ. Եօզէմարիայի կողմից հրատարակուած առաջին գիրքը։ Այն առաջին անգամ լոյս է տեսել 1939 թուականին եւ դարձել է հեղինակի ամենահանրայայտ ու ժողովրդականութիւն վայելող գրութիւնը։ Այս գիրքը մինչեւ օրս թարգմանուել է 45 լեզուների եւ տպուել է աւելի քան 4.500.000 օրինակ։ Արդարեւ, այն մեր ժամանակների հոգեւոր գրականութեան «best seller»ներից եւ «long seller»ներից մէկն է։ Գիրքը բաղկացած է 999 հատուածներից, որոնցում հեղինակը խօսում է կեանքի գրեթէ բոլոր տեսանկիւնների մասին, դրանցում խտացնելով քահանայական կեանքի իր ամբողջ հարուստ փորձառութիւնը։ Այդ խորհրդածութիւններն օգտակար են բոլորի համար, մինչեւ իսկ ոչ-քրիստոնեաների համար։ Մտորումների շեշտադրումը իւրայատուկ կերպով ընկնում է Մարդու արժանապատւութեան վրայ, ընդգծելով Աստծոյ որդի լինելու նրա կոչումն ու էութիւնը։ Համաշխարհային հոգեւոր գրականութեան գլուխգործոցներից այս մէկն այժմ Հայ ընթերցողին է ներկայանում իր արեւելահայերէն առաջին թարգմանութեամբ։
ՀԵՂԻՆԱԿԻ ՆԱԽԱԲԱՆԸ
«ԵՍ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ» (Յվհ 14, 6)
Դանդաղ կարդա այս խորհուրդները։ Հանդարտ խորհրդածիր այս մտածումների շուրջ։ Բաներ են, որոնք ականջիդ շշնջում եմ բարեկամի, եղբօր, հօր մտերմութեամբ։ Եւ Աստուած էլ է լսում այս մտերմիկ զրոյցները։ Քեզ ո՛չ մի նոր բան չեմ պատմելու. իմ նպատակն է վերարթնացնել քո յուշերը, որպէսզի թաքնուած վիճակից դուրս գան որոշակի մտքեր, որոնք կարող են ուշադրութիւնդ գրաւել եւ քեզ խորապէս տպաւորել։ Այդպէս կը կարողանաս կեանքդ բարելաւել, յառաջ կ'ընթանաս աղօթքի եւ Սիրոյ ճանապարհներով, եւ կը դառնաս, ի վերջոյ, մի ողջամիտ հոգի։
ՀԱՏՈՒԱԾՆԵՐ ԳՐՔԻՑ
Մի՛ ասա. «Ես այսպիսին եմ ... , իմ բնաւորութիւնն է ...»։ Ընդհակառակը, դա բնաւորութիւնից զուրկ լինելուդ հետեւանքն է։ - Առնական եղիր։
Վարժուիր «ո՛չ» ասելու։
Քա՛ջ եղիր։ - Եղիր առնակա՛ն։ - Եղիր տղամա՛րդ։ - Իսկ յետոյ ... եղիր հրեշտա՛կ։
Աղօթել չգիտե՞ս։ - Աստծոյ ներկայութեան կանգնիր, եւ հազիւ կը սկսես ասել. «Տէ՜ր իմ, ... աղօթել չգիտեմ ...», վստահ եղիր, որ դու արդէն սկսել ես աղօթել։
Ասա՛ ինձ. դա ... ընկերութի՞ւն է, թէ կապանք։
Սիրտը մի կողմ։ Նախ՝ պարտականութիւնը։ - Պարտականութիւնդ կատարելիս, սակայն, մէջը նաեւ սիրտ դիր, ինչը որ ախորժելի քաղցրութիւն է։
Սէրը ... արժանի է սիրոյ։
Սանձիր զգայարաններդ առանց սանձելու ուրիշներին։
Անցեալին ուղղուած մի ակնարկ։ Եւ ... ողբա՞լ։ Ո՛չ, դա ամուլ է։ - Սովորել. ահա սա՛ արգասաւոր է։
Ձեան տակ ծածկուած տունկերը չէին երեւում։ - Եւ դաշտի տէր գիւղացին, ամբողջովին գոհ, մեկնաբանեց. «Հիմա աճում են ներսից»։ - Քո մասին մտածեցի, քո այդ հարկադրուած անգործութեանդ մասին։ - Ասա՛ ինձ, դու է՞լ ես աճում «ներսից»։
Պաշտօնի իրաւունքները չշփոթենք անձի իրաւունքների հետ։ - Առաջիններից հնարաւոր չէ հրաժարուել։
Աստուած իմ, սիրում եմ Քեզ, բայց ... ինձ սիրել սովորեցրու։
Տէ՜ր, այնպէս արա, որ ես ամէն ինչի մէջ չափ ու կշիռ ունենամ, ... բացի Սիրոյ մէջ։
Յիսո՜ւս, թող որ ես վերջինը լինեմ ամէն ինչում, բայց ... առաջինը՝ Սիրելու հարցում։
«Մեծ» սրբութիւնը կայանում է ամէն վայրկեանի «փոքրիկ պարտականութիւնները» կատարելու մէջ։
Մեծ հոգիները մեծ կարեւորութիւն են ընծայում փոքր բաներին։
Մանո՜ւկ, երբ իսկապէս մանուկ կը լինես, կը լինես ամենակարող։
Ո՞րն է յարատեւութեան գաղտնիքը։ Սէ՛րը։ - Սիրահարուի՛ր եւ «Նրանից» չես բաժանուի։
ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ
Ա՛ՅԼ ՏՈՒԵԱԼՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Գրադարան Հանրագիտարան Հրատարակչութիւն Համացանց Կայքի հաշուեկշիռը Կապ մեզ հետ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||