|
![]() |
Սկիզբ | ||||||
|
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
Սիրելի Այցելու,
այս բաժնում, որն անուանել ենք «Համաբարբառ Հին եւ Նոր Կտակարանների», կարող ես օգնութիւն գտնել Աստուածաշնչի ուսումնասիրութեանդ համար: Այստեղ Աստուածաշնչում գործածուած բառերն ու անունները դասաւորուած են այբբենական կարգով եւ նշուած են այն բոլոր տեղերը, ուր այդ բառերն ու անունները գործածւում են Հին եւ Նոր Կտակարանների գրքերում։ Այսպիսով կարող ես համեմատել դրանց իմաստն ու նշանակութիւնը Աստուածաշնչի զանազան հատուածներում եւ արդիւնքում մի ամբողջական, համադրական գաղափար կազմել՝ թէ Աստուածաշունչն ի՛նչ ուսուցում է տալիս տուեալ հարցի շուրջ։
Կարող ես առանց դժուարութեան պատկերացնել, թէ որքա՜ն ծաւալուն աշխատանք է սա, որին ձեռնարկել ենք յուսալով Տիրոջ օգնութեանը, գիտակից՝ որ սրա կատարումը եւ ամբողջացումը տեւելու է թերեւս մի քանի տարի: Հետեւաբար, խնդրում ենք համբերութեամբ եւ ըմբռնումով մօտենալ նրա ներկայիս ունեցած պակասութիւններին:
Համաբարբառը համալրւում է ամսէ ամիս, այսինքն՝ պարբերաբար կատարւում են ո՛չ միայն նոր բառերի կամ անունների յաւելումներ, այլ արդէն իսկ հրատարակուած նիւթերն էլ ենթարկւում են ուղղումների, յաւելումների ու ամբողջացման։ Ուստի, ստէպ այցելէք այս բաժինը եւ ծանօթացէք նոր հրատարակուած նիւթերին: Կամ, մեզ փոխանցէք Ձեր էլ. նամակատարի (e-mail) հասցէն եւ պարբերաբար տեղեկութիւններ կը ստանաք այս բաժնում կատարուող նոր յաւելումների կամ փոփոխութիւնների մասին:
Եթէ կարծում էք, թէ ինչ որ մի կերպ կարող էք գործակցել կամ օգնել այս աշխատանքին, ուրախ կը լինենք ծանօթանալու Ձեր գաղափարներին կամ ստանալու Ձեր ազնիւ օգնութիւնը: Գրեցէք մեզ:
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ց Փ Ք Օ Ֆ
|
||
| Գրադարան Հանրագիտարան Հրատարակչութիւն Համացանց Կայքի հաշուեկշիռը Կապ մեզ հետ | ||